ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԵՐԳ ԿԳՐԵՆ

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ սկսում է «Միասին» նախագծի իրականացումը:

Ինն ամսվա ընթացքում Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանից բանաստեղծներ, կոմպոզիտորներ, դիզայներներ, լուսանկարիչներ, օպերատորներ և PR մասնագետները միասնաբար կստեղծեն երգ, տեսահոլովակ եւ խորհրդանիշ, որի հիմնական շարժառիթը լինելու է մեկ բառ` «խաղաղություն»:

Նախագծի իրականացման առաջին փուլի շրջանակում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ հայտարարել է «Խաղաղություն» թեմայով լավագույն երաժշտության եւ տեքստի մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 40 տարեկան անձինք, ովքեր վերջին երեք տարիներին աչքի են ընկել ստեղծագործական ակտիվությամբ: Հեղինակների համար ռուսերենի իմացությունը պարտադիր է: Նախագծի արդյունքը լինելու է ընդհանուր երգը` հորինված Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի երիտասարդների կողմից:

Հավելյալ տեղեկությունների համար` «Խաղաղությունը» Ձեր երգերում. մրցույթ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի կողմից

21.10.2011