
ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Երեկ` ժամը 15.41-ին, գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը Թուրքիայի Թաբանլի գյուղն է` Վան քաղաքից 38 կմ հյուսիս: Վանում կան մեծ ավերածություններ, զոհեր: Եղել են հետցնցումներ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ:
BBC-ն հաղորդում է, որ, ըստ Թուրքիայի սեյսմիկ ծառայության նախնական հաշվարկների, զոհերի թիվը կարող է հասնել հազարների, ավերվել են տասնյակ տներ, հազարավոր բնակելի և գործարար կենտրոններ տարբեր աստիճանի վնասներ են ստացել:
Երկրաշարժը 3-5 բալ ուժգնությամբ զգացվել է նաև ՀՀ տարածքում:
24.10.2011