GOOGLE-Ը ԿԳՆԻ՞ YAHOO!-Ն

The Wall Street Journal-ը գրում է, որ Google-ը բանակցում է երկու ներդրումային ընկերությունների հետ` Yahoo!-ի գնման համար գումար ստանալու նպատակով: 2008-ին Yahoo!-ն քննարկել էր Google-ին միանալու նախագիծը, սակայն հակամենաշնորհային մարմիններն արգելեցին գործարքը:

Yahoo!-ն գնելու մտադրություն ունի նաեւ Microsoft-ը:

Վերջին տարիներին Yahoo!-ն սոցիալական ցանցերի, առցանց գովազդի եւ որոնողական ծառայության ոլորտում զգալիորեն հետ է մնացել Google-ից եւ Facebook-ից: Google-ն այժմ զբաղեցնում է ԱՄՆ-ի որոնողական շուկայի 65 %-ը, իսկ Yahoo!-ն` 15,5 %-ը:

26.10.2011