ԱՄԵՆԱՀԱՐԳՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ` ԸՍՏ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ

Գերմանիայում կատարած հարցման արդյունքում ամենահարգված մասնագիտություն է ճանաչվել հրշեջը:

Ըստ գերմանացիների ամենից հարգված մասնագիտություններ են հրշեջները և ուսուցիչները, բժիշկներն ու ոստիկանները: Այնուհետև տասնյակի մեջ մտնում են օդաչուները, դատավորները, աղբ հեռացնողներն ու դասախոսները: Ցուցակում վերջին տեղերում են հայտնվել չինովնիկները, մենեջերներն ու գովազդային գործակալները:

Հարցումն իրականացվել է 3 հազ. բնակիչների շրջանում, որոնք պետք է գնահատեին ցուցակում նշված 30 մասնագիտությունները:

26.10.2011