ՍԱՐԿՈԶԻ. «ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿԵՂԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ Է ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԵՄ»

2001թ. որոշումը` Հունաստանին եվրագոտու կազմում ընդգրկելը սխալ քայլ էր, կարծում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Այդ մասին նա հայտարարել է ԵՄ գագաթաժողովի արդյունքների ամփոփման ժամանակ:

«Հունաստանը եվրագոտուն ինտեգրվելու դեռ պատրաստ չէր, սակայն միացավ` ցուցադրելով կեղծ տնտեսական ցուցանիշներ: Այժմ մենք ստիպված ենք նրան օգնել համընդհանուր անկումից խուսափելու համար»,- ասել է ֆրանսիացի առաջնորդը:
Ընդ որում, նա համոզմունք  է հայտնել, որ այդ ԵՄ գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշման շնորհիվ Հունաստանին կհաջողվի դուրս գալ պարտքային ճգնաժամից և խուսափել դեֆոլտից:

«Հունաստանի դեֆոլտն անխուսափելիորեն Եվրոպայում դոմինոյի էֆեկտ կառաջացներ: Հունական մղձավանջին անպայման կհետևեին Իտալիան, իսկ դա արդեն կխախտեր եվրոյի կայունությունը: Եթե պայթի եվրոն, կպայթի ամբողջ Եվրոպան»,- կարծում է Սարկոզին:

28.10.2011