
ԵԼԱԿԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԼԿՈՀՈԼԻ ՎԱՏ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ
Ելակը քչացնում է այն վնասը, որը ստամոքսին կարող է հասցնել ալկոհոլը: Այդպիսի եզրակացության հանգել են Իտալիայի, Սերբիայի և Իսպանիայի գիտնականները` առնետների վրա կատարված փորձարկումների արդյունքում:
Փորձերի ընթացքում լաբորատոր կենդանիներին տրվել է “էթանոլ” (էթիլային սպիրտ): Պարզվել է, որ այն կենդանիները, որոնք մինչև ալկոհոլի օգտագործումը տասը օրվա ընթացքում կերել են ելակի էքստրակտ (կգ քաշին` 40 գրամ) ստամքոսահյութի վնասը զգալիորեն քիչ է եղել:
Գիտնականների խոսքերով, դա բացատրվում է նրանով, որ ելակի դրական ազդեցությունը պայմանավորված է ոչ միայն հատապտուղների հակաօքսդիային հատկությամբ, այլև` օրգանիզմում հակաօքսիդային պաշտպանությունն ու ֆերմենտների ակտիվությունն ապահովելու միջոցով:
28.10.2011