ԵՄ-ՀՀ ՀԱՄԱՏԵՂ ՀՌՉԱԿԱԳԻՐ. ՔԱՅԼ ԱՌԱՋ ԴԵՊԻ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրել է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը», ինչը կխթանի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին` գոհունակությամբ նշելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ համագործակցության խորացող բնույթը, նշվեց նաև մեկուկես տարի առաջ մեկնարկած բանակցություններում գրանցված առաջընթացի մասին:

Նիստի ընթացքում նշվեց, որ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում տնտեսական, ոլորտային եւ ֆինանսական համագործակցության խմբում բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի 19 գլուխ:

31.10.2011