ԱԼԿՈՀՈԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳԻՆ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Շոտլանդական իշխանությունները նախատեսում են հաջորդ տարվանից ալկոհոլի նվազագույն գին սահմանել: Օրինագծի հեղինակները հույս ունեն, որ դա կօգնի կրճատել ալկոհոլի պահանջարկը տարածաշրջանում, որը համարվում է Եվրոպայում ամենաբարձրը:  Եթե օրինագիծն ընդունվի, այն կլինի առաջին նմանատիպ օրենքը Եվրոպայում:

Պաշտոնական տվյալների համաձայն, շոտլանդացիները, Մեծ Բրիտանիայի մնացած քաղաքացիների համեմատ, ամենաշատն են օգտագործում ալկոհոլ:

Ավելի վաղ Ազգային կուսակցության ներկայացուցիչներն առաջարկել էին ալկոհոլի միավորի համար սահմանել 45 փենս: Բրիտանիայի ալկոհոլի միավորը հավասարազոր է 10 միլիլիտրի: Հաստատվելու դեպքում, դա կնշանակեր, որ օղու մեկ շիշը 8.35 ֆունտից կդառնար 11.85 ֆունտ, իսկ մեկ շիշ գինին` 3.75-ից 4.20-ի:

Այդ ժամանակ, առաջարկությունը չընդունվեց խորհրդարանականների կողմից, այդ իսկ պատճառով հայտնի չէ` ինչ նվազագույն գնի մասին է խոսքը:

02.11.2011