ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ՊԱՊԱՆԴՐԵՈՒԻ

Euronews-ի հաղորդմամբ Հունաստանի վարչապետ Ջորջ Պապանդրեուին և ընդդիմության առաջնորդ Անտոնիս Սամարասին հաջողվել է համաձայնության գալ նոր կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցում :

Դեռևս հայտնի չէ, թե ով է ղեկավարելու կոալիցոն կառավարությունը, սակայն հայտնի է, որ միանշանակ ոչՊապանդրեուն:

Քաղաքական այս քայլը Եվրոպական Միության ճնշման արդյունք է: Վերջինս Հունաստանին 24 ժամ էր տվել, որպեսզի ազգային միասնական կառավարություն կազմի և, ըստ այդմ, հնարավորություն ունենա հավակնելու հաջորդ`ԵՄ կողմից տրամադրվելիք ֆինանսական օգնությանը:

07.11.2011