ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՋԵՐ GOOGLE+ – ՈՒՄ

Google ընկերության արտադրանքների կառավարման տնօրեն Դենիս Թրոփերը Google-ի պաշտոնական բլոգում հայտնում է, որ Google+ սոցիալական ցանցում գործարկվել են երկար սպասված Google+ էջերը։ Յուրաքանչյուր մարդ կամ ընկերություն կարող է ստեղծել էջեր իր ընկերությունը, բիզնեսը, արտադրանքը կամ այլ կառույցը ներկայացնելու համար։ Google+ էջերը իրենց նշանակությամբ նման են Facebook էջերին։

Էջեր ստեղծողները կարող են էջի պատում կատարել գրառումներ, ուղարկել նամակներ կոնկրետ ընտրված խմբերի կամ ընկերների և, օգտագործելով Google+ ցանցի Hangouts տեսաչաթի ֆունկցիան, զրուցել երկրպագուների հետ, ստանալ նրանցից կարծիք, օգնել լուծել խնդիրներ և այլն։ Սա միջոց է պահպանել կապը հաճախորդների և երկրպագուների հետ։

09.11.2011