«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011»-Ի ՖԼԵՇՄՈԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Նոյեմբերի 20-ին Երևանի կենտրոնում կկազմակերպվի «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին նվիրված ֆլեշմոբ:

Համաձայն մրցույթի կազմակերպիչների հաղորդագրության` «Ժամը 14:00-ին Կասկադում միաժամանակ կկազմակերպվի մի քանի ֆլեշմոբ: Միջոցառման մասնակիցները կկանգնեն Կասկադի աստիճաններին եւ ազդանշանը լսելուն պես կկքանստեն՝ «Junior Eurovision» եւ «2011 Dalita» գրառումները պատկերելու համար»:

Հիշեցնենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա դեկտեմբերի 3-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցույթում Հայաստանը կներկայացնի Դալիթան` իր` «Welcome to Armenia» կատարմամբ:

 11.11.2011