ԵՎՐՈՊԱՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ԽԱՂԱԼ ՓՈՒՉԻԿՆԵՐՈՎ, ՍՈՒԼԻՉՆԵՐՈՎ, ՇՎԻԿՆԵՐՈՎ

Եվրամիության երկրներում բնակվող երեխաներն այլևս չեն կարող խաղալ այնպիսի խաղալիքներով, ինչպիսին են փուչիկները, սուլիչները, շվիկները, քանի որ այդ խաղալիքները երեխաների առողջության համար համարվում են վտանգավոր:

ԵՄ ղեկավարությունը պնդում է, որ մինչև 8 տարեկան երեխաներին արգելված է փչել փուչիկներ, քանի որ կարող են հանկարծակի կուլ տալ և խեղդվել:

Գիտնականներին զարմացրել է այդ որոշումը, իսկ արտադրողները հայտարարում են, որ սահմանափակումները կառաջացնեն այդ խաղալիքների գների աճ, հաղորդում է The Daily Telegraph-ը:

«Այս խաղալիքները մանկական խաղի մասն են կազմում, որն օգնում է նրանց դառնալ անկախ ու ավելի վստահ իրենց վրա: Այդ արգելքները նվազեցնում են խաղի և կրթման հնարավորությունը՝ վերածելով խաղը վտանգավոր գոտու` լի այնպիսի կանոններով, որոնք զրկում են երեխաներին կյանքի ուրախությունից և արկածներից»,- ասել է Քենիայի համալսարանի պրոֆեսոր-սոցիոլոգներից մեկը:

Իրենց հերթին, եվրոպացի արտադրողները իրենց դժգոհությունն են արտահայտել, քանի որ նրանք ստիպված կլինեն անցնել մասնագիտական հատուկ թեստ: Շատերը չեն բացառում, որ առաջիկա սուրբծննդյան տոներին կբարձրացնեն իրենց արտադրանքի գները, որպեսզի լրացնեն լրացուցիչ ստուգումների համար նախատեսված ծախսերը:

16.11.2011