ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 172ՄԼՆ ՀԱՏԿԱՑՐԵՑ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ»

Կառավարությունը որոշեց դեկտեմբերի 2-ին եւ 3-ին Երեւանում կայանալիք «Մանկակական Եվրատեսիլ 2011» միջազգային մրցույթի պատշաճ կազմակերպման համար կառավարության պահուստային ֆոնդից «Մանկական Եվրատեսիլ 2011» հիմնադրամին 172 մլն դրամ հատկացնել` որպես նվիրատվություն։

Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ հովանավորներից եւ այլ ճանապարհներով ստացված եկամուտները բավարար չեն միջազգային կարգի այդ մրցույթը պատշաճ անցկացնելու համար։

18.11.2011