
FACEBOOK-ՈՎ ԿԱՐԵԼԻ Է ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ
Ինտերնետով վճարումների PayPal համակարգը թողարկել է Send Money տարբերակը Facebook սոցիալական ցանցի համար:
Այս ծառայության շնորհիվ Facebook-ից ամերիկացի օգտվողները կարող են իրենց PayPal հաշվից ընկերներին գումար փոխանցել:
Ավելի վաղ սոցիալական ցանցի օգտվողները կարողանում էին PayPal-ի օգնությամբ վճարել Facebook Credits վիրտուալ փողը, որով նրանք կարողանում էին ցանցի ծառայություններից և վարձույթով ֆիլմերից օգտվել:
Facebook-ի նոր հնարավորության շնորհիվ PayPal հաշվիների սեփականատերերը ԱՄՆ-ում կարող են ընկերներին ուղարկել տոնական բացիկներ` կցված փողերով, կամ պարզապես` որոշակի գումար:
Նվերը ստացողի դերում կարող է լինել սոցիալական ցանցում առկա ցանկացած ընկեր, ում էլեկտրոնային հասցեն հայտնի է ուղարկողին: Ընդ որում, PayPal-ն զգուշացնում է, որ հաշվեհամարի տվյալները չեն բացվի նույնիսկ Facebook-ի ադմինիստրացիայի կողմից:
18.11.2011