ԲԵՔՀԵՄԸ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՉԵՄՊԻՈՆ

Անգլիացի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը, ով հանդես է գալիս ամերիկյան «Լոս- Անջելես Գելակսի» ակումբում, դարձել է ԱՄՆ ֆուտբոլի լիգայի չեմպիոն (MLS):

Կիրակի գիշերը «Գելակսի»-ն MLS Գավաթի եզրափակչում հաղթել է «Հյուսթոն Դինամո» ակումբին 1:0 հաշվով:

Բեքհեմի թիմը MLS Գավաթում առաջին անգամ է հաղթել 2005թ.-ից հետո և երեք անգամ` վերջին տասը տարում:

Անձամբ Բեքհեմի համար ամերիկյան ակումբի կազմում այս մրցանակն առաջինն է:

21.11.2011