«Խաղաղությունը» Ձեր երգերում. մրցույթ


«Եվրոպական ինտեգրացիա»  հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ մեկնարկում է «Միասին» ծրագիրը, որի շրջանակում ուրախ ենք հայտարարել «Խաղաղություն» թեմայով երգի երաժշտության և խոսքերի մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 40 տարեկան, վերջին 3 տարիների ընթացքում ակտիվ ստեղծագործական գործունեություն ծավալած անձինք: Հեղինակների ռուսերենի իմացությունը պարտադիր է: Եթե ցանկանում եք մասնակցել մրցույթին,info@europeanintegration.am էլեկտրոնային հասցեին ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և Ձեր ստեղծագործություններից (երգի երաժշտություն կամ խոսքեր) 3 օրինակ: Խնդրում ենք նամակն ուղարկել «Մրցույթի մասնակացության հայտ» նշումով:

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010-588-911 հեռախոսահամարով:

Կանխավ շնորհակալություն,

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ