ՊՐԱՀԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 22-ին պաշտոնական այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Չեխիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Կարել Շվարցենբերգը շնորհավորեց Պրահայում Հայաստանի դեսպանության բացման կապակցությամբ` ընդգծելով, որ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի իշխանությունների որոշումը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Կարել Շվարցենբերգը անդրադարձան առեւտրատնտեսական համագործակցության ներուժի օգտագործմանը, ներդրումների խրախուսման նպատակով քայլերի ձեռնարկմանը, մշակութային փոխանակումների ակտիվացմանը:

Միջգերատեսչական փոխգործակցության ակտիվացման ենթատեքստում նախարարները պայմանավորվեցին ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունների ծրագիր մշակել եւ համագործակցություն ծավալել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջեւ:

23.11.2011