ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱԼԲՈՄ Է ԹՈՂԱՐԿԵԼ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բելռուսկոնին թողարկել է չորրորդ երաժշտական ալբոմը: «Իրական սեր» անունը կրող սկավառակի վրա կա 11 երգ, որոնց խոսքերի հեղինակը քաղաքական գործիչն է:

Երաժշտության հեղինակը երգիչ Մարիանո Ապիչելլան է, ով Բեռլուսկոնիի հետ համագործակցում է 2003թ.-ից: Իտալական կառավարության նախկին ղեկավարը նոր ալբոմում կատարում չունի:

Սկավառակի առևտրային հաջողությունների մասին դեռևս վաղ է գնահատել` հաշվի առնելով իտալացիների խառնված զգացմունքները նախկին վարչապետի նկատմամբ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեռլուսկոնին սկավառակը ցանկություն ուներ 2011-ի սեպտեմբերին թողարկել, սակայն երկրում տիրող ֆինանսատնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով թողարկումը հետաձգվել է:

Բեռլուսկոնին, ով նոյեմբերի 13-ի երեկոյան հրաժարական է ներկայացրել, երիտասարդ տարիքում զբաղվում էր երաժշտությամբ: Նրա նախորդ ալբոմները ևս ստեղծվել են Ապիչելլայի հետ համագործակցության արդյունքում:

Գործընկերները մի քանի անգամ ելույթ են ունեցել Բեռլուսկոնիի վիլլայում բարձրաստիճան պաշտոնյաների առաջ, ներառյալ` Վլադիմիր Պուտինի, Թոնի Բլերի և Ջրոջ Բուշ կրտսերի:

23.11.2011