«Խաղաղությունը» Ձեր ստեղծագործություններում. մրցույթ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի կողմից


«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ մեկնարկել է «Միասին» ծրագիրը, որի շրջանակում ուրախ ենք հայտարարել «Խաղաղություն» թեմայով դիզայներների և PR մասնագետների մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 40 տարեկան, վերջին մի քանի տարիների ընթացքում ակտիվ ստեղծագործական գործունեություն ծավալած անձինք: Հեղինակների ռուսերենի իմացությունը պարտադիր է:

Եթե ցանկանում եք մասնակցել մրցույթին, info@europeanintegration.am էլեկտրոնային հասցեին ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և Ձեր ստեղծագործություններից 1 օրինակ (լոգո, բաններ, պաստառ, ինֆորմացիա Ձեր իրականացրած PR պլանի, արշավի և այլնի մասին): Խնդրում ենք նամակն ուղարկել «Մրցույթի մասնակացության հայտ» նշումով: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է դեկտեմբերի 5-ը:

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 588 911 հեռախոսահամարով:

Կանխավ շնորհակալություն,

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ