FITCH-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՌԵՅԹԻՆԳՆԵՐԸ

Fitch միջազգային ռեյթինգային գործակալությունն իջեցրել է Պորտուգալիայի երկարաժամկետ վարկայաին ռեյթինգները “ВВВ-”-ից “ВВ+” մակարդակի:

Գալիք շաբաթ Պորտուգալիայի խորհրդարանում սպասվում է բյուջետային դեֆիցիտի կրճատման շուրջ քվեարկություն ԵՄ-ի և ԱՄՀ-ի պահանջով` ֆինանսական օժանդակություն ստանալու դիմաց:

Այսօր արդեն պորտուգալական տրանսպորտի աշխատակցիները հայտարարել են 24 ժամյա գործադուլ խիստ տնտեսական միջոցառումներին դեմ:

25.11.2011