MOODY’S-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՌԵՅԹԻՆԳՆԵՐԸ

Moody’s միջազգային ռեյթինգային գործակալությունն իջեցրել է Հունգարիայի վարկային ռեյթինգը Baa3-ից Ba1 մակարդակի: Ինչպես նշվում է գործակալության հայտարարության  մեջ,  երկրի բացասական ռեյթինգի միտումը պահպանվում է:

Գործակալության կողմից Հունգարիայի ռեյթինգի կրճատման հիմնական պատճառը «ապագայում Հունգարիայի պետական պարտավորությունների մարման անկարունակության մեծացումն է», ինչպես նաև «երկրի մեծ պարտքերն ու օտարերկրյա ներդողներից կախվածության մեծությունը»:

Այս շաբաթվա ընթացքում հունգարական ԶԼՄ-ները հայտնել են, որ երկիրը բանակցություններ է վարում ԱՄՀ-ի և ԵՄ -ի հետ օժանդակություն ստանալու համար:

Նախապես հաղորդվում էր, որ Հունգարիան մտադրված է բանակցություններն ավարտել 2012-ի սկզբին:

25.11.2011