ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» և IREX-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Ամերիկյան խորհուրդների հետ համատեղ 2011թ. դեկտեմբերի 2-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում կազմակերպում են աշխատանքային տոնավաճառ։

Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես կգա Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։

Աշխատանքային տոնավաճառի նպատակն է ստեղծել հարմարավետ ու բարենպաստ միջավայր աշխատանք փնտրողների ու գործատուների համար։ Տոնավաճառին մասնակցելու և իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերն են ներկայացնելու հետևյալ կազմակերպությունները.

Ameria Bank, American Councils, Arexim Bank, ArmNews, Ashtarak Kat, Ayb Educational Foundation, Cascade Consultants, Central Bank of Armenia, Congress Hotel, Cosmopolitan Armenia, Dalma Garden Mall, Deem Communications, Et Cetera, FES House Innovative Education International Centre, Global Consult, Golden Tulip, Grant Thornton, ICLT, IREX,  KPMG, Marriott, Ministry of Sport and Youth Affairs of the RA, Nairi Insurance, Orange Armenia, ProCredit Bank, Shahumyan Media, Step Forward, Tumo, US Alumni Association of Armenia, US Embassy in Armenia, Viva Cell, World Vision

Տոնավաճառը բաղկացած է լինելու երկու մասից։ Ժամը 13:40 Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում կսկսվի համաժողով, որտեղ ելույթների տեքով կներկայացվեն հայաստանյան աշխատաշուկայի յուրահատկություններն ու հնարավորությունները։
Ժամը 16.30 Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում կսկսվի բուն տոնավաճառը, որտեղ բոլոր ներկայացված ընկերությունները կներկայանան առանձին սեղաններով։

Տոնավաճառի մուտքն ազատ է և բաց բոլորի համար։

Եթե փնտրում եք աշխատանք, ապա այս տոնավաճառը հիանալի հնարավորություն է այն գտնելու համար։ Բաց մի թողեք աշխատանք գտնելու այս բացառիկ հնարավորությունը։

30.11.2011