ԵՄ–ՈՒՄ ՄԻԱՁԱՅՆ ՉԵՆ ԻՐԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ

Եվրամիության անդամ երկրները միասնական համաձայնության չեն եկել Իրանի նկատմամբ նավթային էմբարգո սահմանելու հարցում։

Այս մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Քոչիյանչիչը։

«Որոշ երկրներ իրոք առաջ էին քաշել Իրանից նավթի գնման վրա էմբարգո սահմանելու հարցը, սակայն այդ հարցի առնչությամբ կոնկրետ որոշում չկա։ Այժմ քննարկվում են նոր միջոցառումները։ Իրանի դեմ նավթային էմբարգո սահմանելու հարցի առնչությամբ միասնական համաձայնություն ձեռք չի բերվել»,–ասել է նա։

09.12.2011