ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ԴԵՄ ԵՆ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՆ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում բողոքի զանգվածային ցույց է իրականացվել ընդդեմ իրենց երկրի անդամակցությանը ԵՄ–ին։ Ցույցը կազմակերպվել է Սերբական ծայրահեղական կուսակցության կողմից (ՍԾԿ), որը ղեկավարում է Ոիսլավ Շեշելը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի իրենց իշխանությունները անհապաղ դադարեցնեն բանակցությունները ԵՄ–ի հետ, որն իրականացվում է Միության կազմի մեջ մտնելու թեկնածուի կարգավիճակ ձեռքբերելու հարցով։

«ԵՄ–ին անդամակցելը կնշանակի վերջնական կործանում մեր երկրի համար։ Մեր իշխանությունների հայտարարությունները այն մասին, որ նրանք երբեք չեն ճանաչի Կոսովայի անկախությունը, դատարկ խոսքեր են։ Իրականում նրանք, ընդհակառակը, ամեն ինչ անում են Պրիշտինայի ինքինշխանությունը ճանաչելու համար»,– հայտարարել է ՍԾԿ–ի փոխնախագահ Դռագան Տոդոռովիչը։

Բողոքի ակցիան անկացվել է նախագահի նստավայրից ոչ հեռու գտնվող պուրակում։

12.12.2011