ՀԱՆՐԱՔՎԵ ԵՎՐԱԳՈՏՈՒՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


Իռլանդիան, ֆինանսական օգնություն ստանալով ԵՄ-ից և ԱՄՀ-ից, կարող է եվրոգոտուն անդամակցելու հարցը ներառել բյուջետային կայունության միությանն անդամակցելու հարցի շուրջ անցկացվելիք հանրաքվեի մեջ: Հանրաքվեն անցկացվելու է գարնանը: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Մայքլ Նունան:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը կայացած ԵՄ գագաթնաողովի ժամանակ որոշում է ընդունվել բյուջետային-հարկային միություն ստեղծելու վերաբերյալ, որի մեջ մտնում են եվրոգոտու 17 երկրները, ինչպես նաև ԵՄ անդամ ևս 9 երկիր: Մեծ Բրիտանիան հրաժարվել է անդամակցել միությանը:

 

ԼՐԱՀՈՍ