ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԸ ԿՄԻԱՆԱ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԳՈՏՈՒՆ

Դեկտեմբերի 19-ին Շենգենյան գոտին կհամալրվի 26-րդ անդամ-երկրով հանձինս Լիխտենշտեյն իշխանության:

ԵՄ ներքին գործերի նախարարները տվել են իրենց համաձայնությունը, որ Լիխտենշտեյնը միանա Շենգենյան պայմանագրին:

Շենգենյան պայմանագիրը ընդհանուր կանոնների փաթեթ է, որն ապահովում է անձանց ազատ տեղաշարժ և ներքին սահմանների պարբերական վերահսկողության վերացում ոչ միայն Եվրոպայի քաղաքացիների, այլև բոլոր այլ երկրների քաղաքացիների համար, որոնք գտնվում են Շենգենյան գոտում:
Լիխտենշտեյնը, Իսլանդիայի, Նորվեգիայի և Շվեյցարիայից հետո, կլինի Շենգենյան գոտում միացող չորրորդ ոչ-ԵՄ Եվրոպական երկիրը: