ՄԱՀԱՑԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՑԼԱՎ ՀԱՎԵԼԸ

Պրահայում  76 տարեկան հասակում մահացել է Չեխ դրամատուրգ և նախագահ Վացլավ Հավելը՝ 75 տարեկան հասակում:

Այդ մասին այսօր հայտնել է Reuters գործակալությունը: Նյութում ասվում է այն մասին, որ Հավելը մահացել է երկարատև հիվանդությունից հետո առաջացած բարդություններից:
Վացլավ Հավելը ծնվել է 1936թ.-ին Պրահայում: 1955թ.-ից զբաղվել է գրականությամբ՝ ներկայանալով որպես դրամատուրգ: Ճանաչում է ձեռք բերել 1960-ականների կեսերից, նույն ժամանակ Չեխոսլովակիայի կոմունիստական իշխանություններն առաջին անգամ արգելել են նրա ստեղծագործությունները:

1970-ականներին, բացահայտ արտահայտելով իր դիսիդենտական դիրքորոշումը, Հավելը դարձավ «Խարտիա 77»-ի՝ կոմուսնիտական ռեժիմին ընդդիմության ծրագրային փաստաթղթի հեղինակներից մեկը: 1989թ. նա գլխավորել է «Քաղաքացիական ֆորում»-ը՝ կազմակերպություն, որը համակարգում էր Չեխոսլովակիայի «Թավշե հեղափոխությունը»: Նույն թվականի դեկտեմբերի 29-ին Հավելն ընտրվեց երկրի նախագահ: 1992-ին վերընտրվել նա չկարողացավ, սակայն արդեն 1993թ.-ին դարձավ Չեխիայի ժողովրդավար ճանապարհով ընտրված առաջին նախագահը: Վացլավ Հավելը նախագահի պաշտոնում մնացել է մինչեւ 2003թ.: