ԱՐՔԱՅԱԶՆ ՖԻԼԻՊԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է ԵՂԵԼ

Էդինբուրգյան դուքս, արքայազն Ֆիլիպը` Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի ամուսինը, արդեն երրորդ օր է, որ հիվանդանոցում է:

90-ամյա դուքսը հիվանդանոց է տեղափոխվել կրծքի հատվածում ցավեր ունենալու պատճառով: Խնդիրը լուծել են վիրաբուժական աննշան միջամտության` ստենտավորման միջոցով: Այժմ արքայազն Ֆիլիպն իրեն լավ է զգում, բայց, ամենայն հավանականությամբ, մինչեւ Ծննդյան տոների ավարտը կմնա հիվանդանոցում:

Սուրբ Ծննդյան օրը  հիվանդանոցում նրան այցելել են իր վեց թոռները` ներառյալ Վիլիամ արքայազնը և Հարրի արքայզնը:

Բժիշկները նշում են, որ չնայած պատկառելի տարիքին, դուքսը ֆիզիկապես լավ վիճակում է եւ, ընդհանուր առմամբ, առողջության հետ խնդիրներ չունի: Վերջին անգամ Ֆիլիպը հիվանդանոց էր ընկել 2008թ. ապրիլին: