Տեխնոլոգիական առաջընթացը որպես նոր հորիզոնների և հսկողության նոր մեխանիզմների հնարավորություն



Տեխնոլոգիաների և մարդու միջև մրցակցությունը, չնայած, որ հենց վերջինս է առաջընթացի ճարտարապետը, հարատև և անվերջ գործընթաց է, սակայն այն երբեք չի եղել  այսքան հրաշալի և սարսափելի միաժամանակ` հաշվի առնելով այն փաստը, որ տեխնոլոգիաները հսկում են մեզ:

Ես չէի դիտի այս հարցը որպես խնդիր եթե մասնակցած չլինեի մի պրեզենտացիայի, որը նվիրված էր տեխնոլոգիաների զարգացմանը և նրանց ունակություններին տիեզերքի ուսումնասիրման մեջ: Խոսվեց մարդու զարմանահրաշ զարգացման և աներևակայելի առաջընթացի մասին, որ դուրս եկավ տիեզերք 60 տարի առաջ: Տիեզերքի ուսումնասիրման համար ստեղծված սարքավորումները, մեքենաները, արբանյակները, անհավատալի են, և նրանց արագության աստիճանը աներևակայելի է: Այս ամենը վկայում են այսօրվա ձեռքբերումների մասին և այն մասին, որ առջևում մեզ դեռ շատ լուսավոր օրեր են սպասվում:

Միայն այս տեսակի տեխնոլոգիաների գոյության շնորհիվ է, որ հնարավոր եղավ տիեզերքի ուսումնասիրություններ և հետազոտություններ կատարելը: Կարող եք հարց ծագել թե արրդյոք տիեզերային ծրագրերի ծախսերը արդարացված են, և պատասխանը անշուշտ կլինի այո: Առաջընթացն ինքնին արժանի է ամեն ծախսած լումայի, իսկ  եղանակի և հաղրդակցման արբանյակները, նոր նյութերը և նկարները, որոնք ցույց են տալիս մեր տեղը տիեզերքում մեծագույն արժեք ունեն:

Անյուամենայնիվ, այս տեխնոլոգիական առաջընթացը մեր ամենօրյանկյանքի վրա էլ ունի իր ազդեցությունը: Նորամուծությունները, արագությունը մեր կյանքի անմբաժան մասն են կազմում: Ընդամենը վայրկյաններ են անհրաժեշտ ՑԱՆԿԱՑԱԾ տեղեկություն գտնելու, համացանցի միջոցով ընկերների հետ կապնվելու, որևէ բան ցանկացած վայրից գնելու, որևէ միջոցառմանը մանսակցելու համար:

Առջևում մեզ սպասում են առավել խելացի սարքավորումներ, կենտրոնական հսկողության համակարգեր, հեռակառավարմամբ իրականացվող առավել բարդ անվտանգության համակարգեր: Մենք ունենալու ենք խելացի բնակարաններ, տնային ռոբոտներով և սառնարանով, որը գիտի, երբ է այն դատարկ և զանգահարում է խանութ և մթերք պատվիրում: Ի դեպ,  այն մեխանիկորեն փակվում է ժամը 6ից հետո, այս կերպ հոգ տանելով իր տիրոջ քաշի մասին: Մենք ունենալու ենք մաքուր մեքենաներ, որոնք, կլանելով դրսի փոշին և աղտոտված օդը կարտադրեն մաքուր օդ, մենք ունենալու ենք սենսորային հսկողության համակարրգով մաքուր մեքենաներ:

Հետևաբար, մարդիկ կդառնան բոլոր այն ապրանքների և ծառայություններից օգտվողները, որ առաջարկում են տեխնոլոգիաները, սակայն տնային գործերի մասին մտահոգվելու, կարիք չի լինի ՄՏԱԾԵԼՈՒ ճիշտ կատարելու մասին քանի որ լավագույն տարբերակը արդեն առաջարկված է համակարգչի կողմից:  

Մենք չենք կարող, ավելին`չպիտի առաջընթացի բնականոն հունից ետ մնանք: Բացի այդ` գրեթե անհնարին է նկատել այն անտեսանելի սահմանը, որ թույլ կտար հստակորեն հասկանալու, թե որտեղ է ավարտվում հարմարավետությունը և որտեղից սկսվում վերահսկողությունը/կառավարումը:

Ինչևէ, մենք կարող ենք դա անել: Եթե մենք նախընտրենք կենդանի շփումը, եթե մենք գնահատենք մարդկանց ավելի, քան նույն մարդկանց կողմից ստեղծված սարքավորումները, եթե մենք երբեք չդադարենք մտածել և երբեմն անգամ ընտրենք ավելի դժվար բայց ճշգրիտ լուծումներ, եթե մենք դադարենք Google-ով փնտրել ամեն մի մանրուք, եթե մենք դուրս գանք այն կոնֆորմիզմից  և պայմանականությունից, որոնցում հիմա ապրում ենք, մենք կշարունակենք մնալ մեր կյանքի տերը և երբեք մեզ շրջապատող առարկաների գերին:

Անի Գևորգյան

Ուշադրություն

“Together!” նախագծի քվեարկությունը Facebookյան “Together!” էջի վրա համարվում է սկսված:

Ծրագրի շրջանակներում մի շարք երաժիշտներ, բանաստեղծներ, դիզայներներ և PR մասնագետներ Հայաստանից, Ադրբեջանից ու Ղարաբաղից ներկայացրել են իրենց ստեղծագործությունները “Խաղաղություն” թեմայով:

Այցելեք ֆեյսբուքյան էջը և քվեարկեք աշխատանքների համար:

Կարդալ ավելին ծրագրի մասին