Ծնունդդ Շնորհավոր, Ինտերնետ

Դեկտեմբերի 25 մի ծննդյան օր է, որ պետք է հիշել: Խոսքը Սուրբ Ծննդյան մասին չէ: Համաշխարհային Համացանցի  ծննդյան օրն է, որը ստեղծվել է 1990 թվականի դեկտեմբերի 25-ին:

Թիմոթի Ջոն Բեռբեռս-Լին ստեղծեց համաշխարհային համացանցը ատոմային ուսումնսիրությունների եվրոպական կենտրոնում ուղիղ 21 տարի առաջ:

Բեռներս-Լին բրիտանացի համակարգչային գիտնական է և Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի պրոֆեսոր:

“Համացանց ստեղծելը հուսահատության մի քայլ էր, քանի որ շատ դժվար էր առանց ինտերնետի: Համացանցի համար հարկավոր բոլոր տեխնոլոգիաները արդեն գոյություն ունեին: Ես պարզապես միացրեցի նրանց իրար:”

Ինտերնետը լույսի արագությամբ վերափոխեց աշխարհը: TIME  ամսագիրը նշել է`  “ Ի տարբերություն մնացած հայտնաբերությունների, որոնք աշխարհն են փոխել, այս հայտնաբերությունը մեկ մարդու աշխատանք էր: Համաշխարհային համացանցը միայն Բեռներս-Լիի նախագիծն է: Եվ նա շատ է պայքարել այն բաց, ազատ և անկախ պահելու համար:”