ՄԵՐԿԵԼՆ ՈՒ ՍԱՐԿՈԶԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր` հունվարի 9-ին, կհանդիպեն Բեռլինում` քննարկելու համար եվրագոտում ֆինանսական ինտեգրացման ուժեղացմանը, ինչպես նաեւ տնտեսական աճի խթանմանն ուղղված քայլերը:

Երկու երկրների առաջնորդները կքննարկեն ԵՄ-ում նոր աշխատատեղերի ստեղծման եւ բյուջետային կարգավորման հարցեր, ինչպես նաեւ Եվրոպայում ֆինանսական գործարքների վրա հարկեր ներմուծելու հակասական նախագիծը:

Հունվարի 23-ին կկայանա ԵՄ ֆինանսների նախարարների գագաթաժողովը, հունվարի 30-ին` եվրոպական առաջնորդների գագաթաժողովը: Այդ համաեվրոպական միջոցառումների նախաշեմին, որոնք պետք է ի ցույց դնեն ԵՄ-ի պարտքային ճգնաժամից դուրս գալու վճռականությունը, հունվարի 20-ին Հռոմում կկայանան Ֆրանսիայի, Գերմանիայի առաջնորդների, ինչպես նաեւ Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի բանակցությունները:

09.01.2012