Կերտենք Խաղաղություն Միասին

Ինչպես արդեն նշել էինք, “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ իրականացնում է “Միասին” խաղաղաշինական ծրագիրը, որի շրջանակներում մի շարք երաժիշտներ, բանաստեղծներ, դիզայներներներ և PR մասնագետներ Հայաստանից, Ադրբեջանից ու Ղարաբաղից ներկայացրել են իրենց ստեղծագործությունները “Խաղաղություն” թեմայով:

Վերը նշված բոլոր ստեղծագործությունները դեկտեմբերի 24-ից տեղադրված են եղել Facebook սոցիալական ցանցի մեր էջում` “Project “Together!”/Events:

Այս օրերի ընթացքում էջում ակտիվ քվերակություն էր ընթանում: Մարդիկ ընտրում էին իրենց կարծիքով լավագույն նշանաբանը, երաժշտությունն ու լոգոտիպը խաղաղություն թեմայով:

Քվեարկությունը կավարտվի վաղը` հունվարի 10-ին, 24:00-ին:

Դուք դեռ ժամանակ ունեք քվերակելու Ձեր կարծիքով լավագույն ստեղծագործության օգտին` սեղմելով “Like” հրահանգը:

Ակտիվ քվերակեք, հարգելի ընթերցող: