ԼԵՀ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐՉԻ ԽՈՐԱՄԱՆԿ ՔԱՅԼԸ

«Եթե ոչ ես, ապա էլ ո՞վ» կամ «Յուրաքանչյուրն ինքն է իր երջանկության դարբինը»…հավանաբար նմանատիպ կարգախոսով է առաջնորդվում լեհ երիտասարդ նկարիչ Անդրժեյ Սոբիպան, ով ինքնակամ իր կտավը դրել է Վրոցլավ քաղաքի Ազգային թանգարանում: Երիտասարդը ճիշտ այն ժամանակ, երբ թանգարանաի հսկիչը շեղել է ուշադրությունը, իր նկարը կախել է թանգարանի պատերից մեկից: Խղճի խայթ երիտասարդ արվեստագետը չի զգացել:

«Չորս տարվա կրթությունից հետո ես որոշեցի չսպասել և ինքս ստեղծել հարմար իրավիճակ: Հարկավոր էր, որպեսզի ինձ նկատեն»,- լրագրողներին բացատրում է արկածախնդիր նկարիչը,- «իմ այդ քայլի համար անհարմար ինձ չեմ զգում: Ուշադրություն գրավելու այս միջոցից օգտվել են և առաջ», -ավելացնում է Սոբիպան:

Թանգարանի աշխատակիցները «անօրինական էքսպոնատը» հայտնաբերել են մի քանի օր հետո միայն և այն տեղավորել թանգարանի սրճարանում:

«Դեպքին մենք վերաբերվում ենք` որպես նկարչի սրամիտ քայլի, ով ուզում է, որպեսզի իր աշխատանքը հայտնվի հայտնի լեհ վարպետների գործերի կողքին»,- ասել է թանգարանի ներկայացուցիչը,- «մեր էքսպոնատներին ոչինչ չէր սպառնում: Մենք հանել ենք կտավը և, հեղինակի համաձայնությամբ, ներկայացրել այն բարեգործական աճուրդում»:

Ինչպես հաղորդեցին Վրոցլավի թանգարանի աշխատակիցները, աճուրդից ստացված գումարը կօգտագործվի մանկական հիվանդանոցի համար բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով:

11.01.2012