«Ղազախստան` ավելի մոտ Հայաստանին»

Նախագիծը կազմված էր երեք բաղադրիչ մասերից.

1. սեմինար-քննարկումներ Հայաստանում (մայրաքաղաքում և մարզերում) “Ղազախստան-Հայաստան. հատման ուղիներ”, “Ղազախստանի նախագահությունը ԵԱՀԿ-ում 2010թ.”, “Հակամարտությունների կարգավորման Ղազախստանի փորձը և հնարավորությունները”, “Ղազախստան-Հայաստան. քաղաքակրթությունների երկխոսություն” թեմաներով:

2. նկարահանումներ Ղազախստանում, որոնց արդյունքում պատրաստվել և հեռարձակվել է Ղազախստանի մասին հեռուստահաղորդումների շարք;

3. Ղազախստանի մասին հայերեն գրքի տպագրում:

Ղազախստանն առաջինն էր ԱՊՀ անդամ և նախկին սովետական երկրներից, որ 2010 թվականին ստանձնեց նախագահությունը ԵԱՀԿ-ում, որի գերակայություններն են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական ազատությունները, հակամարտությունների կանխարգելումը և խաղաղ կարգավորումը, հանդուրժողականությունը և ԵԱՀԿ տարածքում խաղաղ գոյակցությունը: Հայաստանն իր հերթին կարող էր դեպի Եվրոպա կամուրջ հանդիսանալ Ղազախստանի համար: Ղազախստան-Հայաստան հարաբերությունները կարող են նաև քաղաքակրթությունների երկխոսության լավ օրինակ ծառայել: