ԵԽԽՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ԿԺԱՄԱՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Այսօր` հունվարի 16-ին, աշխատանքային այցով Հայաստան կժամանեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ալեքս Ֆիշերը:

Նրանք հանդիպելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

Նախատեսված են հանդիպումներ նաև քաղաքական կուսակցությունների, դատական մարմինների, հասարակական կազմակերպությունների և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների հետ:

16.01.2011