Մարտին Շուլցը ԵՄ Խորհրդի նորանշանակ նախագահ

Երեքշաբթի առավոտյան ԵՄ Խորհրդարանի պատգամավորները 387 ձայնով ընտրել են գերմանացի սոցիալիստ Մարտին Շուլցին որպես ԵՄ Խորհրդարանի նախագահ: Նա կգլխավորի Խորհրդարանը մինչ հաջորդ ընտրությունները` անցկացվելիք 2014թ. հունիսին:

Այժմ մի փոքր Եվրախորհրդարանի նորանշանակ նախագահի մասին:

Մարտին Շուլցը ծնվել է 1955թ. դեկտեմբերի 20-ին Հելրաթ Գերմանական փոքրիկ քաղաքում` գերմանա-հոլանդա-բելգիական սահմանին մոտ: Դպրոցից հետո նա սկսել է գրքավաճառի կարիերան և իր սեփական գրախանութը բացել 1982թ. Վուրզելենում և այն աշխատացրել 12 տարի:

Իր քաղաքական կարիերան Շուլցը սկսել է 19 տարեկանից` անդամակցելով Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը: 31 տարեկանում դարձել է Վուրզելենի քաղաքապետ և, ըստ այդմ, Գերմանիայի ամենախիտ բնակեցված տարածքի`Հյուսիսային Ռայն-Վեսթֆալիայի մինչ այդ ամենաերիտասարդ քաղաքապետը: Այս պաշտոնում նա կառավարել է 11 տարի: «Այս ժամանակահատվածը ինձանում առաջացրել է մեծ եռանդ Եվրոպայի հանդեպ և ձգտում օգնելու կառուցել և զարգացնել եվրոպական ծրագրերը», – նշում է Շուլցը:

1994թ. ընտրվելով ԵՄ Խորհրդարանի պատգամավոր` Շուլցը ներգրավված է եղել մի շարք հանձնաժողովների աշխատաքներում: Դրանցից է Մարդու իրավունքների և քաղաքացու ազատությունների հանձնաժողովի հարցերով ենթահանձնաժողովը: 2000թ.-ից գլխավորել է սոցիալիստների խմբակցության գերմանական պատվիրակությունը` միաժամանակ զբաղեցնելով Խորհրդարանի Սոցիալիստների խմբակցության փոխխոսնակի պաշտոնը: 2004թ. ընտրվել է խմբակցության ղեկավար և մնացել  այդ պաշտոնում մինչ Խորհրդարանի նախագահի այս ընտրությունները:

Նա հայտնի է որպես իր համոզմունքների տեր մարդ, ով չի վախենում իր կարծիքն արտահայտելուց: Թերևս սա է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ ունեցած հայտնի միջադեպի պատճառը, երբ վերջինս 2003թ. Ստրասբուրգյան լիագումար նիստի ժամանակ վիրավորել էր Շուլցին:

Նրա տարերքն են գրքերն ու ֆուտբոլը:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Աղբյուր` ԵՄ Խորհրդարանի Նորություններ

18.01.2012