ՆԱՏՕ-ՌԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԱՎԱՑԵԼ ԵՆ

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Տալլինի համալսարանում ունեցած իր ելույթի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացումը։

«Քիչ չեն այն հարցերը, որոնց շուրջ մենք Ռուսաստանի հետ համաձայնության չենք գալիս, բայց դրանք չպետք է ազդեն այն փաստի վրա, որ մեր հարաբերութունները լավանում են»,-հայտարարել է Ռասմուսենը` ի պատասխան Տալլինի համալսարանի ուսանողի հնչեցրած հարցի:

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն հավատարիմ է մնում ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության կառուցմանը` հիմնված անվտանգության և փոխադարձ վստահության սկզբունքների վրա, որոնք հաստատվել են 2010թ. նոյեմբերի 10-ին Լիսաբոնում կայացած գագաթաժողովի ժամանակ։

Նրա խոսքերով, միությունը հրավիրում է ռուսական կողմին անկեղծ երկխոսության անվտանգության հարցերի շուրջ և խելամիտ պատասխանների որոնման։

20.01.2012