ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ

Ռումինիայում չեն դադարում հակակառավարական ցույցերը: Մոտ 7 հազար մարդ հավաքվել է Բուխարեստի կենտրոնում:

Նրանք պահանջում են սոցիալական քաղաքականության և արտահերթ ընտրությունների փոփոխություններ: Ակցիաները սկսվել են անցյալ շաբաթվա վերջին:

Այդ ժամանակ իշխանություններին չհաջողվեց խուսափել անկարգություններից: Տուժել է ավելի քան 70 մարդ:

Երկուշաբթի օրը` հունվարի 23-ին, Ռումինիայի խորհրդարանը պետք է անցկացնի հատուկ նիստ ճգնաժամի հաղթահարման նպատակով:  Փորձագետներն այդ ելույթներն անվանում են Տրայան Բեսեսկուի յոթամյա նախագահության ընթացքում ամենալայնամասշտաբը:

20.01.2012