SOPA ՕՐԻՆԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

Օնլայն ծովահենության դեմ պայքարի Stop Online Piracy Act (SOPA) և Protect IP Act (PIPA) օրինագծերի քննարկումը հետաձգված է: Այսպիսի որոշում է կայացրել սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը, ով փաստաթղթերից մի քանիսի հեղինակն է:

SOPA-ի քննարկումը սկսվել է դեռ անցած տարի: Մի քանի օր առաջ օրինագծի ընդունման դեմ ելույթ են ունեցել Ֆեյսբուքի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, LiveJournal-ի, Twitter-ի, Mozilla-ի, eBay-ի և այլ ընկերությունների ներկայացուցիչները: Հենց այս բողոքներն էլ ստիպել են օրինագծի հեղինակներին անհանգստանալ:

Սմիթի խոսքով՝ անհրաժեշտ է այլ կերպ մոտենալ ծովահենության և հեղինակային իրավունքի պաշտպանման խնդրին:

23.01.2012