S&P-ն հաստատել է ԵՄ երկարաժամկետ ռեյթինգները

Standard & Poor’s (S&P) միջազգային ռեյթինգային գործակալությունը հաստատել է Եվրամիության երկարաժամկետ վարկային ռեյթինգը “ААА” մակարդակում, սակայն, կապված «պահպանվող ռիսկերի» հետ, թողնելով «բացասական» կանխատեսում:

S&P –ն ռեյթինգի հարցը հանել է վերանայման հավանականությունից, ինչպես ավելի վաղ տեղեկլացվել է 2011թ.-ի դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին գործակալությունն իջեցրել է եվրագոտու 17 երկրներից 9-ի վարկային ռեյթինգները, որոնց թվում են նաև Ֆրանսիան և Ավստրիան:

23.01.2012