ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՍԵՆԱՏԻ ՈՐՈՇՄԱՆԸ

Թուրքիան խիստ միջոցներ կձեռնարկի ի պատասխան Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

Անկարայի կողմից կիրառվող պատժամիջոցները այսօր երկրի խորհրդարանում կբարձրաձայնի վարչապետ Թայիփ Էրդողանը։

Հիշեցնենք, որ այս գիշեր երկար քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը։

24.01.2012