ԵԹԵ ՊԱՐՏՎԻ, ՍԱՐԿՈԶԻՆ ԿՀԵՌԱՆԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կհեռանա քաղաքականությունից, եթե պարտություն կրի ապրիլի 22-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Այդ մասին նա հայտարարել է Գվիանա կատարած այցի ժամանակ։

«Ես 56 տարեկան եմ, քաղաքականությամբ զբաղվում եմ արդեն 35 տարի, ես ամբողջովին կփոխեմ կյանքս, դուք իմ մասին այլևս չեք լսի, եթե պարտություն կրեմ ընտրություններում»,- ասել է նախագահը։

25.01.2012