ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹԵՐԹԸ

Բրիտանական The Daily Mail-ը ճանաչվել է աշխարհի ամենահայտնի էլեկտրոնային թերթը: Նրան այս տարի հաջողվել է առաջ անցնել The New York Times-ից։ Անցյալ տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում The Daily Mail թերթի կայք այցելել է 45,35 մլն ընթերցող, իսկ NYTimes՝ 44,8 մլն։

Ինչպես հաղորդել է կայքի գլխավոր խմբագիրը, այցելուների քանակը մեծացել է ամերիկյան լսարանի շնորհիվ։

Ամենաշատ այցելվող կայքերի հնգյակի մեջ մտնում են նաև USA Today, The Tribune ևThe Guardian թերթերի կայքերը:

 The Daily Mail կայքը սկսել է գործել այս տարբերակով երեք տարի առաջ։ Այն հիմնականում լուսաբանում է շոու-բիզնեսի իրադարձությունները և սկանդալային պատմությունները։ Իսկ տպագիր թերթն իր առաջատար դիրքը զիջում է The Sun բրիտանական թերթին։

27.01.2012