ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ

Բելգիայում անց է կացվում 24-ժամյա համընդհանուր գործադուլ ընդդեմ խիստ տնտեսման և սոցիալական ծրագրերի կրճատման։

Երկրում չի աշխատելու հանրային տրանսպորտը, ներառյալ գնացքները։ Կփակվի Շարլերուայի խոշորագույն օդանավակայաններից մեկը, կփոփոխվի նաև մյուս օդանավակայանների աշխատանքային գրաֆիկը։

Երկուշաբթի օրը չեն բացվի դպրոցներն ու համալսարանները, չեն տպագրվի թերթերը, ռադիոն և հեռուստատեսությունները կկրճատեն հեռարձակման ժամերը։

Հիվանդանոցներում կաշխատի միայն շտապօգնությունը։ Փակ կլինեն բոլոր գործարանները, առևտրի կենտրոններն ու ռեստորանները։

Գործադուլը համընկնում է Բրյուսելում անցկացվող ԵՄ արտահերթ գագաթաժողովի հետ, որի ընթացքում եվրոպական ղեկավարները հերթական անգամ կքննարկեն ճգնաժամի կարգավորման ուղիներն ու Եվրոպայի զարգացման տեմպերի մեծացման հնարավորությունները։

30.01.2012