ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը հունվարի 30-ին կժամանի Հայաստան:

Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:

30.01.2012