Սկզնունքների վրա հիմնված քաղաքականություն

7 սոցիալական մեղքերն ըստ Մ. Գանդիի

Հարստությունն առանց աշխատանքի,

Հաճույքն առանց գիտակցության,

Գիտելիքն առանց բնավորության,

Գործարարությունն առանց բարոյականության,

Գիտությունն առանց մարդկայնության,

Պաշտամունքն առանց զոհաբերության,

 Քաղաքականությունն առանց սկզբունքների:

Քաղաքականությունը միշտ ընկալվել է բացառապես պետության շահերով և նյութական շահույթով կառավարվող ոլորտ, որտեղ բարոյականությունն ու ազնվությունը տեղ չունեն: Մենք փնտրում ենք քաղաքական կամ տնտեսական շարժառիթ ցանկացած քայլի ենթատեքստում և ռացիոնալ պատճառներ բոլոր ձեռքբերումների ժամանակ, քանի որ քաղաքականությունը երբեք էլ չի առանձնացել բարոյականության, հումանիզմի և սկզբունքայնության տեսակետից: Ցավալի է նշել, որ քաղաքականության մեջ խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, տարբեր կանխարգելիչ և հետևանքային գործողությունները, ներառյալ մարդկային բռնությունների քննադատումը տարբեր ժամանակներում օգտագործվել է որպես գործիք, տալով տարբեր երկրներին այն կանաչ լույսը, որն արդարացնում է շատ քաղաքական քայլեր, նույնիսկ անօրինական, քանի որ որևէ մեկը չի կարող հստակ սահմանել որտեղ են ավարտվում մարդու իրավունքները և սկսում ապօրինի գործողությունները:

Հունվարի 23-ին, 8-ժամյա քննարկումներից և դեբատներից հետո Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը: Իհարկե այս հեղափոխական իրադարձության համար կան որոշակի ռացիոնալ բացատրություններ, սա մենք կարող ենք վերագրել գալիք նախագահական ընտրություններին, Ֆրանսիայում հայկական համայնքի առկայությանը, որոշակի ներքին խժդժություններին և հովանավորչությանը:

Քննարկման մասնակիցները հայտարարեցին, որ այս օրինագիծն ուղղված չէ Թունքիային կամ թուրք ժողովրդին, այլ ուղղված է ապագայում նմանատիպ ոճիրների կանխմանը: Ես վստահ եմ, որ սա հենց հիմքն է, այս որոշման իրական պատճառը:

Այս քայլով ֆրանսիական ազգը ապացուցեց, որ նա մարդկային արժեքների պաշպանության գործում համաշխարհային առաջատար պետությունն է, ցույց տվեց որ միջազգային մանդասիրական արժեքների պաշտպանության եվրոպական առաջատարն է: Շատ քիչ ազգեր կզոհաբերեն իրենց նյութական շահը, և կդռանան ամորֆ արժեքների ջատագովներ: Շատ քիչ պետություններ չեն վախենա անկայությունից, որը կարող է ծնել նման իրավիճակը առավել ևս նախագահական ընտրությունների նախաշեմին:

Չնայած թուրքական կողմի բոլոր լծակներին, սպառնալիքներին և ճնշումներին, չնայած Ֆրանսիայում ապրող հսյակական թուրքական համայնքին, Ֆրանսիան իրապես ապացուցեց, որ նա ավելին է, քան պետություն, որն ունի զուտ իր քաղաքական շահերը: Ավելին, թուրքական հիստերիան ամրապնդեց այն կարծիքը, որ Թուքիան շատ հեռու է Եվրոպայից, շատ հեռու է նրա մասը կազմելու համար, և չնայած իր «Եվոպականացման» ջանքերին շարունակում է մնալ առավել  ոչ քաղաքակիրթ, առավել աղքատ և առավել մահմեդական Եվրոպայի համար: Այս քվեարկությունը հնարավոր է բարդացնի ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, որոնք առանց այն էլ լարված են` Թուրքիային  ԵՄ անդամակցությունը մեժելու և այլ երկրներ, մասնավորապես Կիպրոսին հրավիրելու փաստի առակայությամբ: Սակայն Ֆրանսիան ցուցադրեց, որ նա դեմ է մարդկության դեմ ոճիրներին ոչ միայն թղթի վրա, կամ ՄԱԿ ԳԽ ամբիոններից:

Ինձ համար սա ազգային ինքնության բարձրագույն կետն է, ահա այն սահմանը, որին պետք է ձգտեն բոլոր ազգերը, սա է եվրոպական մտածողության իրական ինդիկատորը: Սա է տարբերում քաղաքակիրթ հասարակությանը մնացածից: Հայտնի ասույթը, թե «չկան մշտական բարեկամներ, կան մշտական շահեր» եկել է իր տեղը զիջելու բարոյականությանը, սկզբունքներին ու կարեկցությանը, 21րդ դարի իրական արժեքներին:

Անի Գևորգյան

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

“ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ” ՀԿ-ի ԿՈՂՄԻՑ

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 40 տարեկան, վերջին 3 տարիների ընթացքում ակտիվ ստեղծագործական գործունեություն ծավալած անձինք: Հեղինակների ռուսերենի իմացությունը պարտադիր է:

Մանրամասների համար այցելեք այս էջը