ԷԼԻԶԱԲԵԹ II-Ը ՆՇՈՒՄ Է ԳԱՀԱԿԱԼՄԱՆ 60-ԱՄՅԱԿԸ

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ն այսօր` փետրվարի 6-ին, նշում է գահակալման 60-ամյակը:

Գահակալման հոբելյանին նվիրված իր ուղերձում թագուհին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր «աջակցել և ոգեշնչել են» իրեն 60-ամյա կառավարման ընթացքում:

Սպասվում է, որ տոնակատարություններն իսկական թագավորական ծավալների են լինելու, և տոնական միջոցառումները տեղի կունենան Միության առնվազն 15 պետություններում:

Թագուհին կայցելի Քինգսլինն քաղաք, որտեղ նրան կշնորհավորի տեղական քաղաքային ղեկավարությունը, այնուհետև կուղևորվի Դերսինգեմ քաղաքի մանկատուն, որի սաները թագուհու համար կներկայացնեն նրա գահակալման 60 տարիներին նվիրված բեմադրություն:

Լոնդոնում տեղի կունենա տոնական հրազենային համազարկ 41 հրանոթից Հայդ պարկում, իսկ հետո էլ 62 զարկ` Թաուերում:

Ինչպես նաև կհրապարակվեն Էլիզաբեթ II -ի 2 նոր պաշտոնական լուսանկարներ, իսկ Թագավորական փոստը կթողարկի Էլիզաբեթ II -ի 60-ամյա գահակալությանը նվիրված նամականիշների շարք:
Էլիզաբեթ Ալեքսանդրա Մարիան ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին, և իր հոր` Գեորգ VI թագավորի մահվանից հետո փոխարինել է նրան 1952 թվականի փետրվարի 6-ին: Նրանից երկար` 1837-ից մինչև 1901թթ. Մեծ Բրիտանիայում թագավորել է նրա նախատատ Վիկտորյա թագուհին:

06.02.2012