ՔԼԻՆԹՈՆԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԶԱՏՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻՑ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բուլղարիայի իշխանություններին կոչ է արել վերջ դնել ՌԴ-ից էներգետիկ կախվածությանը:  Միաժամանակ, Քլինթոնն առաջարկել է վառելիքի այլընտրանքային մատակարարում ԱՄՆ-ից:

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ բանակցելուց հետո, պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ հանդիսանում է Բուլղարիայի գործընկերը էներգետիկ անվտանգության ձեռքբերման ճանապարհին:

Նրա խոսքերով, ամերիկյան մի շարք ընկերություններ պատրաստ են համագործացկել Սոֆիայի հետ այդ հարցի շրջանակում:  Դրա համար, ինչպես նշել է Քլինթոնը, հաջորդ շաբաթ Սոֆիա կմենկի եվրասիական էներգետիկ հարցերով հատուկ պատվիրակ Ռիչարդ Մորնինգստարը:

06.02.2012