ԿԱՅԱՑԵԼ Է «ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում կայացել է «Նախագծերի կառավարման ուղեցույց» գրքի շնորհանդեսը։ Այս գիրքը ստեղծվել է «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիա»-ի (ՆԿՀԱ) նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։

«Հայաստանում շատ քիչ ընկերություններ են տեղյակ ծրագրերի նախագծումից և կառավարումից։ Պետք է տարածել այս գաղափարը, կարևոր է, որ բիզնես աշխարհը տիրապետի այս գիտելիքներին։ Այս գիրքը ուղեցույց կհանդիսանա այդ ճանապարհին»,-նշեց իր խոսքում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։  

Բացի գրքի հրատարակումից ՆԿՀԱ-ն 2011-ի հուլիսից մեկնարկել էր Հայաստանի տարբեր բուհերի դասախոսների համար դասընթացների նախագծերի կառավարման թեմայով։ ՆԿՀԱ-ն հանձնեց հաջողությամբ թեստավորում անցած մասնակիցներին հավաստագրեր և նոր գիրքը և ձեռնարկ՝ ողջ ակադեմիական ծրագրով, որը դասխոսները պետք է դասավանդեն իրենց ուսանողներին։  «Նախագծերի կառավարման ուղեցույց»-ն ունի 430 էջ, 18 գլուխ և գրված է մեծ տառաչափով, որպեսզի հաճելի լինի ընթերցանության համար։  

ՆԿՀԱ նախագահ Ալբերտ Պողոսյանի խոսքով, «Նախագծերի կառավարման ուղեցույց» գիրքը գրված է պարզ և հասկանալի հայերենով. «Գիրքը ոչ միայն ուսանողների համար է, այլև իրական մենեջերների։ Շատ դժվար էր հայերեն թարգմանել ողջ բիզնես տերմինալոգիան, ուղիղ 450 տերմին։ Մենք ադապտացրել ենք գիրքը ոչ միայն հայերեն լեզվին, այլ մեր իրականությանը»։  

10.02.2012