Սիրահարնե՜ր, շնորհավոր ձեր տոնը

Եվրոպան, իսկ վերջին տարիներին նաև մենք փետրվարի 14-ին տոնում ենք Սբ. Վալենտինի, իսկ ավելի ճիշտ, սիրահարների տոնը։ Սա տարվա այն գեղեցիկ օրերից է, որն ունի իր հատուկ խորհրդանիշերը, խորհուրդն ու համատարած ոգևորությունը։ Ամեն ինչ պատվում է կարմիր վարդերով, սրտիկներով, սիրո ու բարության ջերմ մթնոլորտով։ Սիրահարները ևս մեկ անգամ ապացուցում են իրենց սերը, իսկ ոմանք էլ երկար սպասում են, որ այդ օրն ուժ հավաքեն ու խոստովանեն իրենց սիրեցյալին այդ թաքուն ու գեղեցիկ զգացմունքի գոյության մասին։ Յուրաքանչյուր ոք փորձում է յուրահատուկ ու անմոռանալի դարձնել Սբ. Վալենտինի օրը, նվիրել ամենաթանկարժեք ու ամենայուրօրինակ նվերը, իրականացնել ամենանվիական երազանքը, ասել ամենասպասված խոսքերը, ուղղել անցյալի սխալները…

Այդ ամենը ժպիտ, ջերմություն ու հեքիաթի զգացողություն է առաջացնում։ Իսկ բոլոր չսիրահարված անձինք երազանք են պահում հաջորդ տարի ամպայման տոնել այդ օրը սիրելիի կողքին ու լիաթոք զգալ տոնի գեղեցկությունը։ Իսկ ոմանք էլ մի քիչ տխրում են, որ անհամար զույգերի կողքին իրենց մենակ են զգում, բայց գտնում են ելքն ու մյուս չսիրահարված ընկերների հետ «Չսիրահարվածներով նշում սիրահարների տոնը J»։

Դժվար է ասել, թե ինչ է սերը, կա այն արդյոք, թե՝ ոչ, հարատև է, թե կարճատև, ցավ է պատճառում, թե երջանկություն։ Իսկ անկեղծ լինելու համար պետք է նշել, որ սերն այդ ամենն է միաժամանակ, այն ժպիտ է ու արցունք, տխրություն ու երջանկություն, հեքիաթ է ու կյանք, հիասթափության պատճառ ու կյանքի իմաստ։ Սերը կյանք է, իսկ առանց սեր կյանքը պարզապես անգույն ու անիմաստ կլիներ։

Շնորհավորում ենք բոլոր սիրահարներին Սբ. Վալենտինի տոնի կապակցությամբ ու մաղթում, որ երջանկութան փայլը երբեք չմարի նրանց աչքերում։

Սեր պարգևեք աշխահին, քանզի մեկն էլ ամպայման այն ձեզ կպարգևի։

Սերն է, որ հանկարծ, սերն է, որ թաքուն, մեր դուռն է թակում.

Սերն է, որ հանկարծ մերթ խենթ մոլեգնում, մեկ էլ մանկան պես լաց է լինում

Սերն է մեզ կանչում, աշխարհից կտրում, ու հեռուն տանում.

Կյանք է պարգևում, ու կյանքից զրկում,

Օրհնություն է այն, անեծք է թևում..

Աննա Կարապետյան

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

“ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ” ՀԿ-ի ԿՈՂՄԻՑ

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 40 տարեկան, վերջին 3 տարիների ընթացքում ակտիվ ստեղծագործական գործունեություն ծավալած անձինք: Հեղինակների ռուսերենի իմացությունը պարտադիր է:

Մանրամասների համար այցելեք այս էջը